«Ամերիկայի Ձայն»-ի տեսանյութը Էլինա Ավանեսյանի մասին

Էլինա Ավանեսյանը անցկացրել է հատուկ դասընթաց, կիսվել իր փորձով: Նա ասել է, որ մեծ հպարտությամբ է միջազգային հեղինակավոր մրցաշարերի ընթացքում հանդես գալիս հայկական դրոշի ներքո: Նշել է, որ աշխատանքներ են իրականացվում Հայաստանում կանանց շրջանում թենիս մարզաձեվի զարգացման ուղղությամբ: «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին: